Փաշինյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի երկու փոխնախարարներին գործուղել է Վրաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարներ Տաթևիկ Ստեփանյանը և Աննա Ժամակոչյանը 4 օրով գործուղվում են Վրաստան:
Որոշման մեջ ասվում է.
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին և Հայաստանի Հանրապետության
աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանին 2022 թվականի հունիսի 27-30-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ «ԵՄ-ն հանուն
գենդերային հավասարության. բարեփոխումների օգնության պատուհան» ծրագրով նախատեսվող աշխատանքային քննարկումներին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տաթևիկ Ստեփանյանի և Աննա Ժամակոչյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարվելու են «Բարեփոխումների
պատուհան» ծրագրի միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: