Երգչուհի Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին նեղ շրջապատում ամուսնացել են. Բրիթնիի որդիները ներկա չեն եղել
Երգչուհի Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասգարին նեղ շրջապատում ամուսնացել են, հայտնում է TMZ-ն։
Պորտալի տեղեկություններով՝ արարողությանը, որն անց է կացվել Լոս Անջելեսում, սահմանափակ քանակով ընկերներ ու հարազատներ են մասնակցել, այդ թվում երգչուհու եղբայրը՝ Բրայանը։
Սփիրսի նախկին ամուսնու՝ Քևին Ֆեդերլյանի փաստաբանը՝ Մարկ Վինսենթ Կապլանը, հայտնել է, որ նրանց երեխաները՝ 16-ամյա Շոն Փրեսթոնը եւ 15-ամյա Ջեյդեն Ջեյմսը ներկա չեն լինի, սակայն նա ու տղաներն «ուրախ են Բրիթնիի համար եւ նրան ու Սեմին լավագույնն են մաղթում»։