Չինաստանում թեթեւշարժիչային ինքնաթիռն ընկել է տան վրա
Հինգշաբթի Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում թեթեւշարժիչային ինքնաթիռի կործանման հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Դրա տվյալներով՝ ինքնաթիռը բախվել է առանձնատանը Սյանյան քաղաքում՝ մասամբ քանդելով այն։ Մահացածներն ու վիրավորները տեղի բնակիչներ են։
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը հայտնել էր, որ օդաչուին հաջողվել է ցած նետվել։ Նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոց։
Վթարը տեղի է ունեցել առավոտյան եւ հրդեհի է հանգեցրել շենքում, որի վրա ընկել է ինքնաթիռը։ Դեպքի վայրում են աշխատում են իշխանության ներկայացուցիչները, բժիշկները եւ փրկարարները։ Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։