Եվրոպացի գործընկերները վստահեցրել են, որ պատրաստ են ազատականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը․ ԱԳՆ
Եվրոպացի գործընկերները վստահեցրել են, որ պատրաստ են ազատականացնել Հայաստանի հետ վիզային ռեժիմը։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Եվրամիության մի քանի երկրներում անցկացվել են խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Արդյունքում, Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման քննարկումը ոչ ակտուալ դարձավ։ Նրա խոսքով՝ այս հարցը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ երկխոսության օրակարգում։