Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ տարավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խմբային փուլի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանում մրցում էր Իռլանդիայի ընտրանու հետ և 1-0 հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսը մեր ընտրանու ֆուտբոլիստներն ակտիվ էին սկսել, նույնիսկ երկու անգամ սպառնացին մրցակցի դարպասին, բայց հաշիվն այդպես էլ չբացվեց։
Ի վերջո, 74-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց իռլանդացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով մեր թիմին։
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով է մեկնարկում խմբային փուլը։ Գրում է ArmSport.am-ը։