«Ռոսավիացիան» երկարաձգել է Ռուսաստանի հարավում օդանավակայաններ թռիչքների արգելքը
Ռուսաստանի 11 օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022 թվականի հունիսի 12-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը, հայտնում է «Ռոսավիացիան»։
Գործակալությունը նշում է, որ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններ։
Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղեւորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։
Ռուսաստանի Դաշնության մնացած օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Օդանավակայանների եւ ավիաընկերությունների չվացուցակների բոլոր փոփոխությունների մասին կտեղեկացվեն դրանց պաշտոնական կայքերում, նշում է «Ռոսավիացիան»։