ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, հանդիպման մասնակիցները պետք է ամփոփեն ՀԱՊԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության արդյունքները եւ քննարկեն հետագա համագործակցության հեռանկարները։ Միջոցառման ընթացքում նախատեսվում է մտքերի խորացված փոխանակում միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի եւ ՀԱՊԿ անդամ երկրների վրա դրա ազդեցության, ինչպես նաեւ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման վերաբերյալ։ Ակնկալվում է, որ նիստի արդյունքներով կստորագրվի 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի շուրջ խորհրդակցությունների պլանը։
Հանդիպման շրջանակում ՌԴ ԱԳՆ ղեկավարը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։