ՌԴ-ն տագնապով է ընդունել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուժային գործողության մեկնարկի մասին տեղեկատվությունը․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան տագնապով է վերաբերվել Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու մասին թուրքական կողմի հայտարարություններին և հույս ունի, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Արաբական Հանրապետությունում իրավիճակի վատթարացմանը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ՝ հինգշաբթի տարածված մեկնաբանության մեջ։
«Տագնապով ենք ընդունել նման ուժային գործողության մասին հաղորդագրությունները։ Սիրիայի Արաբական Հանրապետության օրինական կառավարության համաձայնության բացակայության պայմաններում նման քայլը կլիներ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղղակի խախտում, այդ երկրում լարվածության լրացուցիչ էսկալացիա կառաջացներ:
Հուսով ենք, որ Անկարան ձեռնպահ կմնա այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել Սիրիայում առանց այդ էլ բարդ իրավիճակի վտանգավոր վատթարացման»,- նշել է դիվանագետը։
Ընդ որում, ռուսական կողմը ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին ՝ կապված ազգային անվտանգության համար սպառնալիքների հետ, որոնք բխում են Սիրիայի սահմանամերձ շրջաններից։
«Այդ կապակցությամբ Կարծում ենք, որ թուրք-սիրիական սահմանին հուսալի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն դրան հարող գոտում Սիրիայի ուժային կառույցների զինծառայողների տեղակայման միջոցով։ Դա գործնական արձագանք կլիներ Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին Անկարայի կողմից բազմիցս պաշտոնապես հնչող հայտարարություններին»,- ընդգծել է Զախարովան։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Անկարան նոր ռազմական գործողություն է սկսում սահմանակից տարածքում և նախ «ահաբեկիչներից կմաքրի Թել Ռիֆաթ և Մանբիջ շրջանները»: