ՆԱՏՕ-ն Ռուսաստանի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը պատասխան քայլեր չի կանխատեսում
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի որեւէ պատասխան չի կանխատեսում Ուկրաինային ժամանակակից զենք մատակարարելու ԱՄՆ որոշմանը, CNN-ին ասել է գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
«Ոչ, ես դա չեմ կանխատեսում, քանի որ այն, ինչ անում են ՆԱՏՕ-ի դաշնակիցները եւ դաշինքն ինքը՝ աջակցություն է Ուկրաինային ինքնապաշտպանության իրավունքի հաստատման հարցում, եւ այդ իրավունքն ամրագրված է ՄԱԿ-ի պայմանագրով», - ասել է Ստոլտենբերգը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային «ավելի առաջադեմ հրթիռային համակարգեր եւ զինամթերք» է տրամադրում:
Նրա խոսքով՝ սպառազինության նոր խմբաքանակը «թույլ կտա նրանց առավել ճշգրիտ խոցել առանցքային թիրախները մարտադաշտում»։