ԱՄՆ-ն Ուկրաինային Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով հրթիռներ չի տրամադրի. Ջո Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ծրագրում Կիևին տրամադրել հրթիռային համակարգեր, որոնցով հնարավոր է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքներին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին գրում է Reuters գործակալությունը:
ԱՄՆ-ի նախագահը նման հայտարարություն է արել այն հրապարակումների ֆոնին, ըստ որոնց՝ ԱՄՆ-ն պատրաստվում է Ուկրաինա ուղարկել համազարկային կրակի հրթիռային համակարգեր:
Մայիսի 21-ին Ջո Բայդենը Ուկրաինային ռազմական, տնտեսական, հումանիտար օգնություն տրամադրելու մասին օրենք է ստորագրել: Նախագահը կոնգրեսից 33 մլրդ դոլար է խնդրել, սակայն խորհրդարանականները գումարը մեծացրել են՝ հասցնելով 40 միլիարդի: