Վարչապետն ընտանիքի հետ հետևել է Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամների մենամարտերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, որդու և դստեր հետ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ ընթանում է Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունը:
Վարչապետն ընտանիքի հետ տրիբունայից հետևել է Հայաստանի հավաքականի անդամների՝ Արթուր Բազեյանի և Հովհաննես Բաչկովի կիեսաեզրափակիչ փուլի մենամարտերին:
Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները հաղթանակներ են տոնել և դուրս եկել եզրափակիչ, որի մենամարտերը տեղի են ունենալու մայիսի 30-ին: