Ես պատրաստ եմ փոփոխությունների. Ջենիֆեր Էնիսթոնի նոր սանրվածքը
Ջենիֆեր Էնիսթոնը զարմացրել է երկրպագուներին՝ ներկայանալով բոլորովին նոր սանրվածքով:
Դերասանուհին արդեն հասցրել է մեկնաբանել իր արտաքին տեսքի փոփոխությունները՝ հայտարարելով. «Ես զգացի, որ պատրաստ եմ փոփոխությունների: Հասկացա, որ ցանկանում եմ ինչ-որ նոր բան, ավելի բաց դեմք»:
Հետաքրքիր է՝ ի՞նչն է ստիպել Ջենիֆերին նման անսպասելի փոփոխություն կատարել. հնարավոր է՝ նա նոր դեր է ստացել: