Հայաստանի սպորտային ֆեդերացիաները լրացուցիչ 420 000 դոլար կստանան
Հայաստանի սպորտային ֆեդերացիաները լրացուցիչ 200 միլիոն դրամ (ավելի քան 420 000 դոլար-խմբ.) կստանան։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության մայիսի 26-ի նիստում։
Դա թույլ կտա Հայաստանում միջազգային մրցաշարեր եւ ուսումնամարզական հավաքներ կազմակերպել։ Բացի այդ, հնարավոր կլինի ավելացնել Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը։