Արևմուտքը շանտաժի է ենթարկում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցներին
Արեւմտյան երկրները շանտաժով եւ ինտրիգներով են զբաղված ՀԱՊԿ անդամ երկրների հանդեպ։ Այս մասին մայիսի 24-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Արեւմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները խափանելու համար։ Մենք գիտենք, թե որքան մեծ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա։ Օգտագործվում են չքողարկված սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ։
Նրա խոսքով, այս իրավիճակում ՀԱՊԿ անդամներից էլ ավելի մեծ համախմբվածություն է պահանջվում։ Ընդ որում՝ Ռուսաստանը դաշնակիցներին անհրաժեշտ օգնություն կտրամադրի սպառնալիքները չեզոքացնելու եւ ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում, նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։