Իրանում Ղարաբաղյան հարցի վերաբերյալ ասուլիսը հետաձգվել է Ադրբեջանի կառավարության բողոքի պատճառով
Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հարցին նվիրված մամուլի ասուլիսը հետաձգվելը, որը պետք է կայանար նոյեմբերի 6-ին Թեբրիզում:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն, հղում անելով IRIB-ին, Իրանի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարզիա Էֆհամն այսօր տեղացի և արտասահմանցի լրագրողների համար նախատեսված մամուլի ասուլիսը հետաձգելու վերաբերյալ հայտարարել է, որ այս մամուլի ասուլիսը կազմակերպվել է ոչ պետական կազմակերպության կողմից. «Ադրբեջանի կառավարությունն իմանալով այդ մասին, արտահայտել է իր բողոքը: Դրա համար ասուլիսը հետաձգվել է»: