Ռուսաստանի ելույթի ժամանակ 5 երկրի ներկայացուցիչներ լքել են Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի դահլիճը
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի անդամ 5 երկրների ներկայացուցիչներ առևտրի նախարարների հանդիպման ժամանակ լքել են նիստերի դահլիճը՝ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի ելույթի ժամանակ: Այս մասին հայտնել է Թաիլանդի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչ Թհանի Սենգրատը:
Ավելի վաղ ճապոնական Kyodo-ն էր հայտնել այդ մասին:
Թաիլանդի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դահլիճը լքած անձինք եղել են Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի ներկայացուցիչները:
Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության 21 երկրների առևտրի նախարարների երկօրյա նիստը մեկնարկել է այսօր, Բանգկոգում: Օրակարգում հետքովիդային շրջանում առևտրի և ներդրումների խթանման հարցն է: