Հայաստանի Մ-19 հավաքականը Երեւանում կխաղա Լիբանանի Մ-19 թիմի հետ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը մայիսի 21-27-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հայաստանի Մ-19 հավաքականը Երևանում նաեւ 2 ընկերական հանդիպում կանցկացնի Լիբանանի Մ-19 թիմի հետ: Խաղերը տեղի կունենան մայիսի 25-ին և 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:
Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Վահագն Մինասյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․
Դարպասապահներ
Գոռ Մատինյան - ԲԿՄԱ
Հայկ Խաչատրյան - «Արարատ-Արմենիա»
Միհրան Հովհաննիսյան - «Գանձասար»
Պաշտպաններ
Սերգեյ Մուրադյան - «Զենիթ» (Ռուսաստան)
Պողոս Կրմզյան - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
Ռուսլան Բաբայան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Արման Մարկոսյան - «Ֆիորենտինա» (Իտալիա)
Անտոնի Թումանյան - «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)
Մհեր Քանքանյան - ԲԿՄԱ
Հայկ Սիմոնյան - «Արարատ-Արմենիա»
Դանիել Զախարյան - «Փյունիկ»
Արա Ջոլաքյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Արման Մուրադյան - «Ռիգա» (Լատվիա)
Գաբրիել Պապյան - «Կոլդինգ» (Դանիա)
Ռոբերտ Փոթիկյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիթ Հակոբյան - ԲԿՄԱ
Արամայիս Խաչատրյան - ԲԿՄԱ
Հայկ Թաթոսյան - «Փյունիկ»
Լևոն Պետրոսյան - «Փյունիկ»
Կարեն Դավթյան - «Ուրարտու»
Վրեժ Մկրտչյան - «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարթենյան - «Շիրակ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Մկրտչյան - «Կուբան»(Ռուսաստան)
Միսակ Հակոբյան - ԲԿՄԱ
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»