Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն բոլոր հայերին իր բարեկամն է համարում
Թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուն իր համերգներից մեկի ժամանակ հիշել է իր հայ սիրեցյալին և հայտարարել, թե բոլոր հայերն իր բարեկամներն են։
Աքսուն նշել է, որ 1996 թվականին ավիավթարի հետևանքով մահացած Օննո Թունչը, ով հայ էր, իր կյանքի ամենամեծ սերն է եղել։
«Գիտեք, որ 10 տարի եղել եմ Օննոյի կինը։ Այդ պատճառով էլ բոլոր հայերն իմ բարեկամներն են»,-համերգի ժամանակ նշել է հանրահայտ երգչուհին։
Թուրքական լրատվամիջոցները նշում են, թե դահլիճը ծափերով է ողջունել Աքսուի այս խոստովանությունը։
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
http://allturkey.am/6535/%D5%A9%D5%B8%D6%82%D6%80%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%AB-%D5%A5%D6%80%D5%A3%D5%B9%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB-%D5%BD%D5%A5%D5%A6%D5%A5%D5%B6-%D5%A1%D6%84%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6/