Պավել Պրիլուչնին հանգստի է մեկնել երիտասարդ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ
Պավել Պրիլուչնին ակնարկել է, որ նոր սիրավեպ ունի․ վերջերս նա սոցիալական ցանցերի էջում ինքնաթիռում արված լուսանկար էր հրապարակել երիտասարդ դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ, իսկ այժմ համատեղ կադրեր է տեղադրել՝ արված ծովի ֆոնին։
«Անկախ լուրջ դեմքիցս՝ ես շատ երջանիկ եմ»,- լուսանկարները մակագրել է դերասանը։
Երկրպագուները նշել են, որ աղջիկը շատ է նման Պավելի նախկին կնոջը՝ Ագաթա Մուցենիեցեին։ «Որքան է նա նման Ագաթային», «Ագաթայի փոխարե՞ն»,- մեկնաբանել են Պրիլուչնիի հետեւորդները։
Լուսանկարը՝ այստեղ: