Լուչեսկուն հրաժարվել է գլխավորել թուրքական ակումբը
Կիևի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն հրաժարվել է աշխատանքի անցնել թուրքական Սուպերլիգայում։ Ինչպես տեղեկացնում է Gazeta Sporturilor-ը, ռումինացի մասնագետը առաջարկ է ունեցել «Ֆեներբախչեից», սակայն չի ընդունել այն։
«Իմ պայմանագիրը «Դինամոյի» հետ լրանում է 2024 թվականի ամռանը, և ես չեմ կարող այսպիսի պայմաններում լքել ակումբը։ Բավականին լուրջ առաջարկ ստացա, բայց չեմ կարող ընդունել այն։ Այս պահին «Դինամոյից» հեռանալը իմ կողմից վախկոտություն և թուլություն կլիներ։
Շատ բանի միջով եմ անցել ֆուտբոլում, բայց այսպիսի իրավիճակ չէր եղել, չէր եղել նման դեպք, երբ առանց առաջնությունում խաղեր անցկացնելու պետք է հանդես գամ Եվրագավաթներում»,- նշել է Լուչեսկուն։