ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի հետ Գործընկերության խորհրդի նիստը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ողջունել է Հայաստանի հետ Գործընկերության խորհրդի նիստը:
«Ես ուրախ եմ Հայաստանի հետ Գործընկերության խորհրդի այս նիստի անցկացման համար։ Դա բարդ իրավիճակում է տեղի ունենում։ Մենք գիտենք, թե ինչպես է ուկրաինական պատերազմն ազդում ամբողջ աշխարհի եւ հատկապես տարածաշրջանի վրա։ Բայց դա նաեւ պահ է բարեփոխումների ուղղությամբ եւ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական մշակման ուղղությամբ աշխատանի շարունակման համար:
Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները շատ լավ են, բայց դեռ պետք է բարեփոխումներ իրականացնել։ Եւ այս հանդիպումը լավ առիթ կլինի՝ Հայաստանին խրախուսելու շարունակել եվրոպական ուղին, շարունակել աշխատել այս Գործընկերության համաձայնագրի բոլոր նպատակների եւ խնդիրների իրականացման ուղղությամբ։ Այս խորհրդի [գործընկերության] ներկայությունը նաեւ լավ առիթ է, որպեսզի հայկական կողմն իմանա մեր մասին, թե ինչպես ենք մենք ընկալում ուկրաինական պատերազմը, ինչպես ենք ընկալում այդ պատերազմի հետեւանքները եւ ինչպես եւ ինչու ենք շարունակելու աջակցել ուկրաինացիներին. նրանց պայքարին, որպեսզի նրանք պահպանեն իրենց անկախությունն ու ինքնիշխանությունը ռուսական ագրեսիայի պայմաններում»,- հայտարարել է Բորելը։