Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։
Քննարկվել են CARMAC2 ծրագրին, Հայաստանի պարենային անվտանգությանը, ջրային ռեսուրսների կառավարմանն ու արդյունավետ օգտագործմանը, լոգիստիկ ենթակառուցվածքների ապահովմանը, կլիմայի փոփոխություններին հարմարվողականությանը վերաբերող հարցեր։