Լեդի Գագայի ընկերը լքել է երգչուհուն՝ վերջինիս անուշադրության համար (լուսանկարներ)
Ինչպես Sun թերթին հայտնել է Լեդի Գագային մոտ կանգնած աղբյուրը, Գագան մենակ է մնացել. Դերասան Թեյլոր Քիննին բաժանվել է ընկերուհուց, քանի որ վերջինս քիչ ժամանակ էր հատկացնում նրան:
27-ամյա երգչուհու և իր 32-ամյա ընկերոջ հարաբերությունները վերջին ամիսներին լարված էին. Գագայի խելագար գրաֆիկին դիմանալը պարզապես անհնար էր:
«Թեյլորն առաջին անգամը չէ, որ մեղադրել է երգչուհուն՝ ասելով, թե նա բառացիորեն «ամուսնացել» է աշխատանքի հետ: Նա սիրում է Սթեֆանիին, երբ վերջինս նման է կենդանի և մոտ աղջկա: Բայց երգչուհին միշտ աշխատում է. հոգում նա հորինում է երգեր, իսկ երազում՝ հագուստներ: Նրանք հանդիպում են ամիսը մեկ անգամ»,- նշել է աղբյուրը:
Վերջին անգամ զույգին միասին տեսել են այս տարվա օգոստոս ամսին: