Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերբիայի դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ մայիսի 12-ին, ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին:
Հանդիպմանը կարևորվել է Հայաստանի և Սերբիայի միջև գոյություն ունեցող քաղաքական երկխոսությունը, նշվել, որ համագործակցությունն առևտրատնտեսական, մշակութային, գիտական, կրթական և այլ ոլորտներում ունի զարգացման լուրջ ներուժ:
Այս համատեքստում ընդգծվել է հայ-սերբական երկկողմ և բազմակողմ փոխգործակցության օրակարգին նոր բովանդակություն և լիցք հաղորդելու անհրաժեշտությունը: