Աբովյան փողոցը պարալիզացված է. Ոստիկանությունը փակել է ավտոերթի ճանապարհը դեպի Հանրապետության հրապարակ. Ժամը 16:00-ից սկսվել է հանրահավաքը
Աբովյան փողոցում, դեպի Հանրապետության հրապարակ մուտքը ոստիկանները փակել են: Մեծ թվով ոստիկաններ են այստեղ հավաքվել, այստեղ են նաև «Դիմադրության» շարժման ավտոերթի մասնակիցները:
Հարցին, թե ինչու են փակել ընդդիմության ավտոերթի ճանապարհը, ոստիկաններից մեկն ասաց. «Ոչ մի բանով պայմանավորված չէ, ուղղակի ժամանակավորապես դադարեցված է երթեւեկությունը դեպի հրապարակ: Այս պահին չեմ կարող պատասխանել, բոլոր հարցերով դիմել ոստիկանության լրատվական»:
Ավտոերթը, ըստ էության, պարալիզացրել է Աբովյան փողոցը:
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Պետք է ամբողջ քաղաքը լցնենք Արցախի դրոշներով, եռագույններով։ Զուգահեռաբար կշարունակվեն անհնազանդության ակցիաները։ Դրանից հետո ժամը 16:00-ին հավաքվում ենք այս հրապարակում՝ մի կարեւոր հարցի գործով»:
***
Ոստիկանները փակել են «Դիմադրության» շարժման ավտոերթի մուտքը դեպի Հանրապետության հրապարակ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ոստիկանության աշխատակցին խնդրեց պարզաբանել, թե ինչու են արգելու իրենց մուտքը, իրենք կմտնեն հրապարակ, այնտեղից Ամիրյան փողոցով կշարունակեն ավտոերթը դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ նախատեսված է հանրհավաք:
Ոստիկանություն աշխատակիցը պատասխանեց. «Ճանապարհային երթեւեկության, հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման խպատասխանատուն ոստիկանությունն է, տվյալ իրավիճակում խաղաղ երթերի անվտանգ ուղեկցման պատասխնատուն եւս ոստիկանությունն է: Մենք ունենք անվտանգային իրավիճակ, եւ դրանից ելնելով խնդրում ենք, որ երթի ուղղությունը փոխեք»:
Ոստիկանությունը կոչ արեց վարորդներին մեքենաները դուրս բերել երթեւեկելի հատվածից, քանի որ հավաքն անօրինական է:
Կարմիրբերետավորները սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին:
«Դիմադրության» շարժումն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի փողոցներում տարբեր ուղղություններով անհնազանդության ավոտերթեր է սկսել:
***
«Դիմադրության» շարժումը ժամը 16:00-ից հանրհավաք է անցկացնում Ֆրանսիայի հրապարակում: