Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ռովշան Ասկերովի նկատմամբ
Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական գործով հետախուզում է հայտարարել «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» հեռուստախաղի մասնակից Ռովշան Ասկերովի նկատմամբ, նշվել է գերատեսչության տվյալների շտեմարանում։
«Հետախուզման հիմքը՝ հետախուզվում է Քր. օր. հոդվածով»,- նշվել է հարցման պատասխանում։ Թե որ հոդվածով՝ նշված չէ։
Մինչ այդ ՔԿ-ն նրա դեմ նացիզմի վերականգնման վերաբերյալ քրեական գործ էր հարուցել ՌԴ Քր. օր. 4-րդ մասի 354.1 հոդվածով։ Գերատեսչությունը պարզել է, որ ապրիլի 6-ից ոչ ուշ Ասկերովը սոցցանցում հրապարակել է սուտ տեղեկություններ, որոնք վիրավորել եւ վարկաբեկել են Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը։
Ասկերովը չի մասնակցում «Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ» խաղին եւ վաղուց հեռացել է Ռուսաստանից, ապրիլի վերջին «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել էր «Игра-ТВ» հեռուստաընկերության ծրագիրը թողարկողի մամուլի ծառայության ղեկավար Վիկտորյա Սելիվանովան։