ՌԴ-ի և Հայաստանի ընդհանուր խնդիրն է՝ հակազդել ընդհանուր պատմության փաստերի խեղաթյուրմանը. Ռուզաննա Բեգջանյան
Հայաստանի եւ նրա ժողովրդի հետ Ռուսաստանի պետության փոխհարաբերությունների պատմությունը չի կարելի խիստ բարդ անվանել։ Այդ պատմության առյուծի բաժինն ընդհանուր է, երբ Ռուսաստանը եւ Հայաստանը մեկ ամբողջություն են եղել։ Այս մասին NEWSam-ին ասել է «Սախայի Հանրապետության (Յակուտիա) Հայերի միություն» հասասրակական կազմակերպության փոխնախագահ Ռուզաննա Վաչագանի Բեգջանյանը։
«Այդ պետության տարեգրությունը իրավամբ հպարտության առարկա է երկու քրիստոնյա ժողովուրդների համար։ Բազմաթիվ հայեր իրենց անունները հավերժացրել են Ռուսաստանի ռազմական պատմության մեջ եւ դարձել ռուսական բանակի ու ժողովրդի հավերժ հպարտության առարկա։ Այս առնչությամբ առավել հատկանշական է Խորհրդային Միության հերոս Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի օրինակը, որը հավերժ ռուսական բանակի պանթեոնում է։ Բայց կան նաեւ տասնյակ հազարավոր անանուն մարտիկներ, որոնք կոփել են ռուսական զենքի փառքը Առաջին համաշխարհայինում եւ Հայրենական մեծ պատերազմում, քաջաբար կատարել իրենց ինտերնացիոնալ պարտքը Աֆղանստանում եւ «Սառը» պատերազմի այլ թեժ կետերում։ Խորհրդային շրջանում հայ ժողովրդի ներկայացուցիչները ԽՍՀՄ ԶՈւ-ի օրգանական մասն էին։ Եվ Ղարաբաղյան առաջին պատերազմում Հայաստանի փաստացի հաղթանակը, ռազմական շատ փորձագետների կարծիքով, պայմանավորված էր հայկական զինված կազմավորումներում մեծ թվով նախկին խորհրդային սպաների առկայությամբ։
Ներկա պահին Ռուսաստանի եւ Հայաստանի կարեւորագույն ընդհանուր խնդիրներից մեկն է մեր ընդհանուր պատմության փաստերի փորձերին հակադարձելը։ Մասնավորապես, Հայրենական մեծ պատերազմի պատմության։ Ակնհայտ է, որ այդպիսի փորձեր ձեռնարկվում են, առաջին հերթին, հավաքական Արեւմուտքի երկրների կողմից՝ արեւելաեվրոպական լիմիտրոֆների ակտիվ աջակցությամբ։ Երկրորդ համաշխարհայինի եւ Հայրենական մեծ պատերազմի «իրենց» տարբերակը կառուցելով՝ անգլոսաքսոնական եւ արեւմտաեվրոպական գաղափարախոսները մի կողմից առավելագույնս վարկաբեկում են խորհրդային բանակի եւ ժողովրդի սխրանքները, մյուս կողմից՝ փորձում են Բրիտանիային եւ ԱՄՆ-ին ներկայացնել որպես նացիստական տականքների դեմ գլխավոր մարտիկներ։ Գերմանիան եւ «Առանցքի» մյուս երկրները այդ հայեցակարգի շրջանակում քիչ է մնում, թե ներկայացվեն որպես ստալինյան արյունալի ռեժիմի անմեղ զոհեր։ Սա մի ինչ-որ սատիրա է դառնում, եթե ուշադրության առնվի այն, թե ինչպես էին իրենց պահում այդ երկրների այն ժամանակվա ղեկավարները։ Անգլոսաքսոնների մինչպատերազմյան ամբողջ դիվանագիտությունը եւ պատերազմի առաջին տարիների դիվանագիտությունը կենտրոնացած էր մի խնդրի լուծման վրա՝ Երրորդ ռեյխի ագրեսիան ուղղել ԽՍՀՄ-ի կողմը։ Այս գծի վառ դրսեւորումը Մեծ Բրիտանիայի 1930-ականների վերջի այսպես կոչված «հանդարտեցման քաղաքականությունն» էր։ Ռուսաստանը եւ Հայաստանը համատեղ պետք է թույլ չտան այդ երկերեսանիներին նորովի գրել մեր պատմությունը, չէ՞ որ անցյալի խեղաթյուրման դեմ պայքարելով՝ մենք պաշտպանում ենք ապագայի մեր իրավունքը։
Վերոնշյալ սպառնալիքի մի մասը, ավելի ճիշտ՝ տրամաբանական շարունակությունն է նացիզմի հերոսականացումը։ Մի շարք պետություններում, մասնավորապես՝ Մերձբալթիկայում, նացիզմն արդեն վաղուց վերականգնվել է, եւ այդ պետություններն այժմ կրում են վառ արտահայտված նացիստական կազմավորումների գծեր։ Նացիզմի վերականգնումն ու հերոսականացումը սրանով էլ վտանգավոր է. վերականգնումից հետո անխուսափելիորեն տեղի է ունենում պետական ապարատի վարակում այդ հանցավոր գաղափարախոսությամբ։ Սա հստակ հասկանալով՝ ՌԴ-ն եւ Հայաստանը պետք է միասնական ջանքերով արմատից կասեցնեն այդ երեւույթի պատմական գնահատականը ռեւիզիայի ենթարկելու ուղղությամբ կատարվող ցանկացած սողոսկում։
Հետխորհրդային շրջանում Ռուսաստանը եւ Հայաստանը երբեք մրցակիցներ չեն եղել, էլ չենք ասում բացահայտ թշնամանքի մասին։ Ի տարբերություն հետխորհրդային հանրապետությունների մեծամասնության՝ Հայաստանը իր պետականությունը չկառուցեց ռուսականի ժխտմամբ եւ ընդհանուր պատմությունը, սեփական նախնիների աճյունները մերժելով։ Դրա փոխարեն երկու պետություններն սկսեցին կերտել կառուցողական, փոխշահավետ հարաբերություններ։ Նման գործընկերությունից Հայաստանն ստացավ տնտեսական բազմաթիվ առավելություններ։ Բայց, հավանաբար, գլխավորն այն էր, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը գտնվում էր Ռուսաստանի Դաշնության եւ նրա Զինված ուժերի հովանու ներքո։ Այս պայմաններում Ադրբեջանը, որի ձեռքերը, ինչպես ասում են, «քոր էին գալիս» Ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտության համար ռեւանշ վերցնելու համար, չէր կարողանում իրականացնել իր ռեւանշիստական մտադրությունները։ Ինչպես ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում, այնպես էլ համաշխարհային քաղաքականության մեջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, ընդհանուր առմամբ, հանգեցրին այն բանին, որ Հայաստանը փաստացի կորցրեց ՌԴ հովանավորությունը, ինչը շատ արագ Լեռնային Ղարաբաղում ռազմական աղետի բերեց։ Ինչպես ցույց տվեց պրակտիկան, առանց Ռուսաստանի ռազմական աջակցության Հայաստանը Ադրբեջանի օրինական զոհն է։ Եվ միայն ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական սերտ միությունը կարող է երաշխավորել նրա անվտանգ ապագան։ Իսկ Ռուսաստանի համար Հայաստանի հետ հարաբերությունները կարեւոր են հավաքական Արեւմուտքի դեմ գլոբալ դիմակայության համատեքստում։ Այս դժվարին ժամանակներում կարեւոր է յուրաքանչյուր դաշնակից։ Ռուսաստանի պետության եւ ռուսաստանյան հասարակության համար կարեւոր է յուրաքանչյուր դաշնակից, եւ Ռուսաստանը պարտքի տակ չի մնա իր դիրքորոշումներին եւ այսքան բարդ ժամանակներում իր ձգտումներին աջակցելու համար»,- ասաց Ռուզաննա Բեգջանյանը։
Ռուզաննա Վաչագանի Բեգջանյան
«Սախայի Հանրապետության (Յակուտիա) Հայերի միություն»
հասարակական կազմակերպության փոխնախագահ