Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ
Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ Նա նշել է, որ այս շաբաթ G-7-ի ղեկավարների հետ կքննարկի հետագա գործողությունները։ Բայդենը այս մասին խոսել է, երբ տնտեսական աճի, աշխատատեղերի եւ դեֆիցիտի մասին կարճ հայտարարությունից հետո պատասխանել է հարցերին։
Նա ասել է, որ իր վարչակազմը առաջին երկու տարում կրճատել է ԱՄՆ կառավարության դեֆիցիտը 350 միլիարդ դոլարով եւ պատրաստվում է կրճատել այն եւս 1,5 տրիլիոն դոլարով: Բայդենը վստահեցրել է, որ դա կօգնի նվազեցնել ինֆլյացիոն ճնշումները։
«Դեֆիցիտը կրճատվել է այն 2 տարվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ»,- ասել է նա՝ նշելով, որ դեֆիցիտը մեծացել է նախորդ վարչակազմի օրոք, որը 2 տրիլիոն դոլարի հարկային կրճատման որոշում է կայացրել։