Կաթվածահար վիճակում է Գայի պողոտա տանող ճանապարհը․ Իրավիճակը լարվել էր
Քաղաքացիները փակել էին Նոր Նորքից իջնող ճանապարհը, մասնավորապես, Բուսաբանական այգու մոտ գտնվող կամուրջը: Անհնազանդության ակցիայի մասնակիցները նստել են ասֆալտին եւ վանկարկում են՝ «առանց Նիկոլ Հայաստան», «միացեք», «պայքար»:
Ինչ-որ պահի իրավիճակը լարվեց և վիճաբանություն ծագեց ոստիկանության աշխատակիցներից մեկի եւ անհնազանդության ակցիա իրականացնողների միջեւ: «Եթեւեկելի մասից դուրս եկեք, բոլորդ պատասխանատվության եք ենթարկվելու: Ձեր գործողություններն անօրինական են»,-ասաց ոստիկանը: Այստեղ է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները: