Այսօր Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ էին փակվել. Վանեցյան
Վստահ եմ՝ ոստիկանությանը չի հաջողվի կասեցնել իրենց պայքարը և այսօր 19։00-ին բոլորին հրավիրոմ է Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի։ Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա հայտնեց, որ այսօր փակվել են ոչ միայն Երևանի, այլև՝ մի շարք մարզերի ճանապարհներ. այս պահին Վանաձորում, Վայքում, Սևանում ու մի քանի քաղաքում ճանապարհներ են փակվել։
«Ոստիկանությունը փորձում է կասեցնել մեր պայքարը, բիրտ ուժ կիրառել, բայց չի հաջողվի, մենք ուժեղ ենք ու անպայման հաջողելու ենք, ևս մեկ անգամ խնդրում եմ սադրանքների չտրվել», - ասաց նա։
«Ցանկացած տեղեկատվություն, որը մատուցվում է իշխանության կողմից, մինչև հավատալը, խնդրում եմ, վելուծեք ու տրամաբանեք՝ կարո՞ղ է դա ճիշտ լինել։ Այնքան են վախեցած, որ սկսել են կեղծ լուրերով ուրախանալ, իրենք գրում են, իրենց ֆեյքերով հավանում են ու ուրախանում», - նշեց «Հայրենիք» կուսակցութան նախագահը։
Նա ասաց, որ ժամը 19։00-ին ներկայացնելու են իրենց վաղվա անելիքները։
Նշենք, որ վաղ առավոտից «Դիմադրության շարժման մասնակիցները կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։