Էրդողանն ասել է, որ Պուտինի հետ բանակցություններ կվարի այս շաբաթ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ այս շաբաթ հեռախոսազրույց է նախատեսում ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այս շաբաթ բանակցություններ եմ նախատեսում պարոն Պուտինի հետ»,- ասել է Էրդողանը լրագրողներին։
Նա հույս է հայտնել, որ Անկարայում կամ Ստամբուլում Ուկրաինայում իրավիճակի կարգավորման կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։