Անքնությունը կապված է մի շարք վտանգավոր հիվանդությունների հետ. նյարդաբան
Նյարդաբան Օլգա Պոտասեևան անքնությունը կապում է մի քանի վտանգավոր հիվանդությունների հետ: Նրա խոսքով՝ քնի խանգարումը կարող է վկայել Պարկինսոնի հիվանդության, ինսուլտի, Ալցհեյմերի հիվանդության, պրոստատիտի կամ միզուղիների, անմիզապահության, սրտանոթային պաթոլոգիաների կամ սրտի իշեմիկ հիվանդության, արթրոզի, ռևմատոիդ արթրիտի, դեպրեսիվ կամ խուճապի խանգարումներ առողջական այլ խնդիրների մասին։
Բացի այդ, ըստ բժշկի, քնի խանգարումը կարող է կապված լինել նյարդաբանական հիվանդությունների ցավային սինդրոմների, հենաշարժողական համակարգի հիվանդությունների հետ, օրինակ՝ ողնաշարի հետ կապված խնդիրների կամ ծայրամասային նյարդերի վնասման հետ։ Այս ախտանշանները կարելի է նկատել այսպես կոչված «անհանգիստ ոտքերի» համախտանիշի դեպքում, երբ հիվանդը ցավոտ անհանգստություն է զգում և քնելու ընթացքում պարբերաբար շարժում է ոտքերը։
Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը նույնպես կարող է կապված լինել անքնության հետ, ասում է նյարդաբանը։ Այս դեպքում կարող է առաջանալ շնչառական խանգարում: Որպես հետևանք արյան մեջ թթվածնի խտությունն ընկնում է, ուղեղի աշխատանքը ակտիվանում է, և տեղի է ունենում արթնացում:
«Քնի երկարատև խանգարման դեպքում չպետք է անտեսել այս ախտանիշները և ինքնուրույն բուժվել: Ավելի լավ է դիմել մասնագետի, ով կպարզի անքնության պատճառը և կնշանակի բուժում»,-հավելել է բժիշկը: