25 խաղաղ բնակիչների խումբը լքել է «Ազովստալի» տարածքը
25 խաղաղ բնակիչներից բաղկացած խումբը լքել է Մարիուպոլի արգելափակված «Ազովստալ» գործարանի տարածքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Նրանց թվում են եղել 19 մեծահասակ և վեց երեխա։
Ապրիլի 16-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մարիուպոլն ամբողջությամբ ազատագրվել է ուկրաինական բանակից, օտարերկրյա վարձկաններից և ազգայնական գումարտակների զինյալներից։
Մնացած զինվորականները ապաստանել են«Ազովստալ» գործարանի տարածքում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է չգրոհել գործարանը և ամբողջությամբ մեկուսացնել այն։