Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների մասով դեռ նորություններ չկան
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ նորություններ չկան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուրբաթ լրագրողների հետ զրույցում Կրեմլի ներկայացուցչին հարցրել են Մոսկվայի եւ Կիեւի պատվիրակությունների հանդիպումների համար Ստամբուլի հարթակն օգտագործելու հեռանկարների մասին։ «Բանակցություններրի մասով դեռ նորություններ չկան»,- ասել է Պեսկովը։
Նույն կերպ նա պատասխանել է Ռուսաստանի կողմից փոխանցված նյութերին Ուկրաինայի արձագանքի մասին հարցին։