Ռուսաստանի բանկը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը՝ հասցնելով 14 տոկոսի
Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդն ուրբաթ որոշում է կայացրել նվազեցնել հիմնական տոկոսադրույքը 300 կետով՝ հասցնելով տարեկան 14 տոկոսի, ասվում է ՌԴ ԿԲ հաղորդագրության մեջ:
«Արտաքին պայմանները ռուսական տնտեսության համար շարունակում են բարդ լինել եւ զգալիորեն սահմանափակում են տնտեսական գործունեությունը: Գնային եւ ֆինանսական կայունության ռիսկերը դադարել են աճել, ինչը պայմաններ է ստեղծել հիմնական տոկոսադրույքի նվազման համար», -հայտնել են ԿԲ-ից:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի բանկը, վերջին շաբաթական տվյալները ցույց են տալիս գնաճի ընթացիկ տեմպերը՝ ռուբլու ամրապնդման եւ սպառողական գործունեության սառեցման շնորհիվ: «Ինֆլյացիայի հետագա դինամիկայի համար կարեւոր գործոններ կդառնան պատրաստի ապրանքների, հումքի եւ բաղադրամասերի ներկրման վերականգնման արագությունն ու ծավալները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԿԲ-ն հիմնական տոկոսադրույքի հարցով հետագա որոշումները կկայացնի՝ հաշվի առնելով առկա եւ սպասվելիք ինֆլյացիայի դինամիկան:
Ապրիլի 8-ին կայացած տնօրենների խորհրդի արտահերթ նիստում Ռուսաստանի բանկը նվազեցրել է հիմնական տոկսադրույքը 300 կետով՝ հասցնելով 17 տոկոսի, փոխանցում է Интерфакс-ը: