Լինդսի Լոհան՝ վայրի և վտանգավոր…
Սկանդալային աստղ Լինդսի Լոհանը նոր ֆոտոսեսիայի ժամանակ վերածվել է սառնասիրտ մարդասպանի՝ զինվելով դանակով և հագնելով արյունոտ հագուստ: Նման կերպարով աստղին ներկայացրել է հոլիվուդյան հայտնի լուսանկարիչ Թայլեր Շիլդսը:
Խոսելով այն մասին, թե ինչն է իրեն ստիպել նման ֆոտոշարք կազմակերպել, Թայլերն ասել է. «Կարծում եմ՝ Հոլիվուդը ոչնչացնում է մարդկանց: Այստեղ իրականում հաղթում են միայն ուժեղները»:
Իսկ ֆոտոշարքը, որին մասնակցել է նաև Լինդսի Լոհանը, նախատեսված է Թայլերի Dirty Side Of Glamour գրքի համար: