Ռուսաստանը եւ Իրանը շարունակում են համագործակցել՝ չնայած աշխարհում տիրող իրավիճակին. Դեսպան
Մոսկվան եւ Թեհրանը շարունակում են համագործակցել պարենի ոլորտում՝ չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։
«Չնայած նոր պայմաններին՝ մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ միասին, մեր ջանքերը ուղղված են համագործակցության շարունակականության ապահովմանը բարիդրացիության շրջանակներում»,- ասել է դեսպանը։
Ավելի վաղ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ էին արել համաշխարհային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ ուկրաինական իրադարձությունների լույսի ներքո պարենային անվտանգության ապահովման համար՝ ասելով, որ հիմնական մթերքների գների կտրուկ աճը եւ ապրանքների մատակարարման ընդհատումները կարող են «միլիոնավոր մարդկանց աղքատության մեջ գցել»։