Տեսանյութ․ Պրոթուրքական քարոզիչ Անտարեսի Արմենին ծեծել են և անվանել բ*զի տղա
ՔաղաքականՀանրությանը պրոթուրքական, պրոադրբեջանական քարոզչությամբ հայտնի Արմեն Մարտիրոսյանը՝ Անտարեսի Արմենը այսօր Երևանի փողոցներից մեկում հանդիպել է ընդդիմադիր ցուցարարների։
Արմեն Մարտիրոսյանը պատերազմի ավարտից հետո օրինակ գրել էր․«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել: Հիմա տարածքի տերն ասում է գնացեք: Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ: էս է՞ ձեր մակարդակը: Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»։
Քաղաքացիները ըստ ամենայնի ճանաչել են նրան ու ըստ ականատեսների թքել են նրա վրա, ապտակել և ջրի շշեր նետել վրան։