«Ասեց հանի մեքենան ու չսպասեց, միանգամից ջարդեց». Ոստիկանները կոտրել են ճանապարհը փակած քաղաքացու մեքենայի դիմաապակին
Կարմիր բերետավորը (անձը ճշտվում է) բռնցքի մի քանի հարվածով ԴԻՏԱՎՈՐՅԱԼ կոտրել է քաղաքացու մեքենայի դիմապակին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել:
«Ոստիկանությունը պարտավոր է հրատապ կասեցնել այդ բերետի պաշտոնավարումը և այդ մասին հայտնել հանրությանը»,-նշել է նա:
Լրագրողների հետո զրույցում մեքենայի վարորդը նշել է, որ հարվածողը ոստիկան էր. «Ասաց` հանի մեքենադ ու չսպասեց, միանգամից ջարդեց: Իրազեկման ակցիա ենք անում, ճանապարհ ենք փակում: Բռունցքով է հարվածել: Մոտ 7-8 հոգի սկսեցին հարվածել մեքենայիս, այդ հարվածներից մեկով ջարդեցին դիմապակին: Ամբողջ կադրերը կան, ու իրենք էլ ընդունեցին, որ իրենց մեղքով է ջարդվել։ Դեմքով մոտավոր հիշում եմ՝ ովքեր էին, ու կարծում եմ`ընթացք կտամ այս դեպքին»,- ասաց մեքենայի վարորդը։
Նշենք, որ ՀՀԿ անդամները և մի խումբ ընդդիմադիր քաղաքացիներ փակել են Ազատության պողոտան։ Այնտեղ են մեծաթիվ ոստիկանական ուժեր և փորձում են քաղաքացիներին հեռացնել ճանապարհի երթևեկելի մասից ու բացել այն։