Ճապոնիան դադարեցրել է Ռուսաստանի հետ անվիզա փոխանակումները
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձուն չորեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կառավարության ընդունած որոշման մասին, ըստ որի՝ «տեսանելի ժամանակով» դադարեցվում են Ռուսաստանի հետ անվիզա փոխանակումները, որոնք ներառում էին Ճապոնիայի քաղաքացիների այցելությունները «հյուսիսային տարածքներ», ինչպես Ճապոնիայում են անվանում՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ եւ Հաբոմայի։
«Կառավարությունը եւ կազմակերպությունները չորս հյուսիսային կղզիներում փոխանակումների վերաբերյալ այս տարի, ընթացիկ իրավիճակով պայմանավորված, ստիպված ընդունել են որոշում՝ տեսանելի ժամանակով դադարեցնելու այցելությունները»,- ասել է Մացունոն։
ՌԴ ԱԳՆ-ն մարտի 21-ին հայտարարել էր, որ Մոսկվան որպես Տոկիոյի ոչ բարեկամական քայլերի պատասխան միջոց, հրաժարվում է Ճապոնիայի հետ խաղաղ պայմանագրի կնքման բանակցություններ վարելուց, դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների անվիզա ուղեւորությունները Կուրիլյան կղզիներ, դուրս է գալիս Ճապոնիայի հետ Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն վարելու երկխոսությունից։