Իլհամ Ալիևն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 26-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Այս մասին տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով հանրապետության նախագահի մամուլի ծառայությանը։ Հանդիպման մանրամասների մասին առայժմ չի տեղեկացվում։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Օվերչուկը նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի ռուսաստանյան համանախագահն է։