Եվա Լանգորիան հանդիպում է մեքսիկացի գործարարի հե՞տ
Կարծես թե 38-ամյա դերասանուհի Եվա Լանգորիան հանդիպում է մեքսիկացի գործարարի հետ: Ինչպես հայտնում է People ամսագրի աղբյուրը, Եվա Լանգորիան իսկապես սիրահարվել է:
«Նրա տղամարդը մեքսիկացի հաջողակ և կայացած գործարար է: Եվան փայլում է երջանկությունից, իսկ նա՝ խենթանում Եվայի համար»:
Այնուամենայնիվ, դերասանուհին, ով օգոստոս ամսին բաժանվել էր մեկ այլ գործարարից՝ Էռնեստո Արգուելյոյից, առայժմ պաշտոնական որևէ հայտարարությամբ հանդես չի եկել: