Իրաքում հրթիռակոծվել է թուրքական ռազմաբազան
Հյուսիսային Իրաքում հրթիռակոծության է ենթարկվել թուրքական ռազմաբազան։ Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը։
Աղբյուր համաձայն՝ հարձակումն իրականացվել է Մոսուլի մոտ գտնվող Բաշիկ շրջանում գտնվող Զլիկան ճամբարի վրա։ Առնվազն վեց հրթիռ է արձակվել ռազմական օբյեկտի ուղղությամբ։ Հարվածների հետևանքների մասին տեղեկատվություն դեռևս չի հաղորդվում։
Ապրիլի 22-ին հրթիռներ էին արձակվել Թուրքիայի հետ սահմանից 15 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Ամադիա գյուղի մոտ գտնվող մեկ այլ թուրքական բազայի վրա։ Հետո հաղորդվել էր, որ արկերը խոցել են զինտեխնիկան, զոհեր չկան։
Ապրիլի 18-ի գիշերը Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություն են սկսել Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամների դեմ, որին ներգրավված են երկրի ռազմաօդային ուժերը և հատուկ նշանակության ստորաբաժանումները։