Բայդենը Վաշինգտոնում ընդունել է Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ, հայտնում է European Pravda-ն։
«Մենք լավ քննարկում ունեցանք։ Նա շնորհակալություն հայտնեց ամերիկացի ժողովրդին աջակցության համար, հասկանում են դրա կարևորությունը, և մենք խոսեցինք Եվրոպայի, Եվրամիության և մյուսների միասնական տեսակետը միասին պահելու մասին՝ կանգնեցնելու Ռուսաստանին»,- ասել է Բայդենը հանդիպումից հետո։
Հաղորդվում է, որ Շմիգալը Վաշինգտոնում կհանդիպի Բայդենի կաբինետի անդամների, այդ թվում՝ ֆինանսների նախարարի հետ: