Իսրայելը պատրաստ է Երուսաղեմում ընդունել Պուտինին և Զելենսկուն․ դեսպան
Իսրայելը պատրաստ է Երուսաղեմում ընդունել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Մոսկվայում Իսրայելի դեսպան Բեն Ցվին։
«Իհարկե»,-ասել է դիվանագետը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Պուտինը եւ Զելենսկին պետք է համապատասխան որոշում կայացնեն»,-նշել է նա։
Նա նշել է, որ ՌԴ եւ Ուկրաինայի պատվիրակությունները կարող էին Երուսաղեմում հանդիպումներ անցկացնել։
Դիվանագետի խոսքով՝ ՌԴ եւ Իսրայելի առաջնորդները շարունակում են մշտական շփումները։