Լեոնարդո Դի Կապրիոն և հոլիվուդյան այլ աստղեր «Առանց իդեալի ապստամբը» ռետրո-պրեմիերային (լուսանկարներ)
Հինգշաբթի օրը Լոս-Անջելեսի LACMA արվեստի թանգարանում Լեոնարդո դի Կապրիոն ներկայացրել է Նիկոլաս Ռոյի «Առանց իդեալի ապստամբը» 1955 թվականի ֆիլմի վերականգնված տարբերակը: Գլխավոր դերերում փայլել են Նատալի Վուդն ու Ջեյմս Դինը:
Ցավոք սրտի, ռեժիսոր Մարտին Սկորսոզեն, ում բարեգործական ֆոնդն ահռելի գումարներ է հատկացրել ֆիլմի վերկանգնմանը, չի կարողացել ներկա գտնվել երեկույթին ծանրաբեռնված օրակարգի պատճառով. «Wall street-ի գայլը» խլում է նրա ամբողջ ժամանակը: Ընդ որում, Gucci նորաձևության տունը Ֆրիդա Ջաննինիի համագործակցությամբ, ինչպես նաև ինքը 38-ամյա դի Կապրիոն ևս կարողացել են «գլուխ հանել» ռետրո պրեմիերայից: Իրադարձությանը մասնակցել է նաև դերասանուհի Կամիլլա Բելլը:
Հիշեցնենք, որ «Առանց իդեալի ապստամբն» առաջին ֆիլմը չէ, որի աշխատանքները համատեղ կատարում են Gucci-ն և Մարտին Սկորսեզեն: Նորաձևության տան և ռեժիսորի համագործակցությունը շարունակվում է արդեն 8 տարի և այս երկարատև համագործակցության ժամանակ թվայնացվել են Ֆեդերիկո Ֆելլինիի, Սերխիո Լեոնեի և Միքելանջելո Անտոնիոնիի գործերը: