Նատալի Լուազոն Լաչինի միջանցքի մասին. եվրոպական ինստիտուտների արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին
Ես հետեւել եմ Հայաստանում ЕС EUMA առաքելության պարեկին։ Մենք տեսանք, որ Լաչինի միջանցքը լիովին փակ է Ադրբեջանի կողմից։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի անդամ Նատալի Լուազոն Հաքարիի կամրջի մոտ ստեղծված իրավիճակին ծանոթանալուց հետո։
«Ոչ մի բան չի անցնում, եւ Ղարաբաղի 120 000 հայերը կտրված են ամեն ինչից։ Ռուս զինվորները, որոնք պետք է պաշտպանեն նրանց, ոչինչ չեն անում։
EUMA եվրոպական առաքելությունը ստույգ փաստագրում է իրավիճակը, եւ Հայաստանը ողջունում է նրա ներկայությունը։ Ուստի եվրոպական ինստիտուտները լիովին տեղեկացված են իրավիճակի մասին։ Նրանց արձագանքը համարժեք չէ հումանիտար ճգնաժամին եւ առաջացած ռազմական լարվածությանը»,- նշել է եվրախորհրդարանականը։