Անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը. Էրդողանը՝ դեսպաններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռամադանի ընթրիքին (իֆթար) հրավիրված Թուրքիայում օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հանդես է եկել ելույթով։
Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ելույթի մեծ մասը հատկացրել է Ուկրաինա–ՌԴ հակամարտությանը, սակայն մի տողով անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։
Էրդողանը, նշել է, թե Ադրբեջանի կողմից իր «իր հողերի գրավումով» տարածաշրջանում խաղաղության համար առիթ բացվեց։ «Մենք այդ առիթը չկորցնելու համար Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացը»–ասել է Էրդողանը։