Աշխարհի ամենանեղ երկնաքերը պատրաստ է ընդունել բնակիչների
Steinway Tower-ը կամ 111 West 57th Street-ն ունի բարձրության և լայնության 24:1, հարաբերակցությունը, ինչի շնորհիվ այն համարվում է «աշխարհի ամենաբարակ երկնաքերը»:
1428 ոտնաչափ բարձրությամբ այն նաև արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքերից մեկն է, որը զիջում է միայն Նյու Յորքի Համաշխարհային Առևտրի Կենտրոնին՝ 1776 ոտնաչափ բարձրությամբ և Կենտրոնական Պարկի աշտարակին՝ 1550 ոտնաչափ բարձրությամբ: Մանհեթենի կենտրոնական շենքը ներառում է 60 բնակարան:
Աշտարակը նախագծվել է Նյու Յորքի SHoP Architects ճարտարապետական ընկերության կողմից: Շինարարությունը սկսվել է 2013 թվականին: Գրեգ Պասկուարելլին՝ ShoP Architects-ի տնօրենը, շենքն անվանել է «արտասովոր չափերի էպիկական նախագիծ»: Գերբարակ երկնաքերերը, որոնք նաև հայտնի են որպես մատիտ-աշտարակներ, 1970-ականներին դարձան Հոնկոնգի առանձնահատկությունները: Այդ ժամանակից ի վեր խոշոր քաղաքները, ինչպիսին Նյու Յորքն է, հետևում են այդ օրինակին:
Ճարտարապետներն ասել են, որ իրենց հիմնական նպատակն է ստեղծել նյույորքյան երկնաքերի նոր և համարձակ մեկնաբանություն:
Աշտարակի ճակատը ներառում է տեռակոտայի բլոկներ, մի նյութ, որը կարծես փոխում է գույնը և կառուցվածքը տարբեր լույսերի ներքո և տարբեր անկյուններից:
Steinway Tower-ն այժմ բացում է իր դռները նոր բնակիչների համար: Ու թեև շենքը գերբարակ է, գներն, իհարկե, այդպիսին չեն՝դրանք տատանվում են 7,75 միլիոն դոլար ստուդիա-բնակարաննեի,և մինչև 66 միլիոն դոլար՝ պենտհաուսի համար: