Ուկրաինային ավելի ծանր զենքի մատակարարումը պատերազմի մեջ մտնել չի նշանակում. Գերմանիայի արդարադատության նախարար
Ուկրաինային ավելի ծանր սպառազինության մատակարարումը, օրինակ՝ տանկերի,Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ մտնել չի նշանակում, կարծում է Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվել է ծանր զինատեսակներ ուղարկել Ուկրաինա, ինչպիսիք են տանկերը, ուղղաթիռները եւ ինքնաթիռները, թեեւ նրա ձախ կենտրոնամետ կոալիցիայում դրա մասին կոչերն ավելի ու ավելի բարձր են դառնում:
Արդարադատության նախարար Մարկո Բուշմանն ամենափոքր կուսակցությունից՝ ազատ դեմոկրատներից կոալիցիայում է Welt am Sonntag թերթին հայտարարել է, որ միջազգային իրավունքը զենքի փոխանցումը որպես պատերազմի մեջ մտնել չի որակում:
«Ուստի եթե (Ուկրաինան) իրացնի ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը, զենքի մատակարարման միջոցով աջակցությունը չի կարող Գերմանիային պատերազմի կողմ դարձնել»,- ասել է նա, փոխանցում է Deutsche Presse-Agentur-ը։
Նրա խոսքով՝ դա ոչ միայն իր անձնական, այլեւ Գերմանիայի կառավարության կարծիքն է։